Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն 

Անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս. Սերժ Սարգսյան

Հայաստան

Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս անձնական նկատառումներ չկային: Այդ մասին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառն այն չէ, որ մարդիկ կասկածում են կամ ենթադրում են, որ սահմանադրական փոփոխություններն անցկացվել են հենց այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը շարունակի փաստացի ղեկավարել երկիրը:

«Ես բազմաթիվ անգամ բացատրել եմ, որ որևէ անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս: Եթե այդպիսի բան լիներ՝ միջազգային կառույցներն էլ դժգոհությամբ կվերաբերվեին այդ փոփոխություններին: Բայց դուք տեսաք, բոլորն ականատես եղան, որ Վենետիկի հանձնաժողովից սկսած Եվրոպայի խորհրդով ավարտած՝ շատ դրականորեն վերաբերվեցին այս փոփոխություններին: Իրականության մեջ այս փոփոխություններն ուղղվել են երկրի զարգացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ Ազգային ժողովում ոչ շատ հանգամանորեն, բայց բացատրել է, որ մեր պետականության կայացման սկզբնական շրջանում անհրաժեշտություն էր փոխելու նախագահական կառավարման կարգը:

«Սա գալիս էր մարդկանց հետևյալ մոտեցումներից. նրանք ավելի շատ վախենում էին քաոսից, անիշխանությունից, քան թե նախագահի լիազորությունների ծավալից: Անցավ որոշակի ժամանակահատված, Սահմանադրությունում տեղի ունեցան փոփոխություններ: Այդ փոփոխություններն ամբողջովին չբալանսավորեցին իշխանության թևերի միջև եղած հավասարակշռությունը: Իշխանության թևերի միջև պետք է լինի հավասարակշռություն: Ի վերջո, մենք այս սահմանադրական փոփոխություններով ի՞նչ ենք արել. մենք հայտարարել ենք, որ առանցքային մարմինն Ազգային ժողովն է, երկրորդ՝ ասել ենք, որ Ազգային ժողովը ծնում է կառավարություն և վերահսկում է կառավարության գործունեությունը: Ասել ենք, որ դատական իշխանությունը, դատարաններն անկախ են, հաշվետու են միայն օրենքի առջև: Եվ վերջինը՝ հանրապետության նախագահը պետության գլուխն է, իր գործունեության մեջ անաչառ է, բացառապես ղեկավարվում է համազգային, համապետական շահերով, մաս չի կազմում իմ ասած այս իշխանության երեք թևերից որևէ մեկին և հետևում է Սահմանադրության կատարմանը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ երկու կամ երեք տարի առաջ շատ դժվար էր հարյուր տոկոսով համոզված լինել, որ ընտրություններում քաղաքական ուժը պետք է ստանա քվե և այդ քաղաքական ուժն իրեն առաջարկի դառնալ հանրապետության վարչապետ:

«Բայց խնդրի մի ուրիշ կողմն էլ կա, եթե մտովի պատկերացնենք 90-ականների սկզբներից մինչև 2015 թվական, ապա գրեթե բոլոր քաղաքական ուժերն այդ էին պահանջում՝ ասում էին եկեք Հայաստանում փոխենք կառավարման կարգը, ձևը և անցնենք խորհրդարանական կառավարման համակարգի: Դա էլ ենք հաշվի առել: Վերջիվերջո գալու է մի պահ, երբ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պետք է կատարի բոլոր օրենքների պահանջները և առաջին հերթին Մայր օրենքի՝ Սահմանադրության պահանջը ու նաև ուրիշներից պահանջի այս Սահմանադրության և օրենքների կատարումը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:              

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Ամենադիտված