«Նռան հատիկ» սերիալի դերասանուհին միացել է Նիկոլ Փաշինյանին
ArmeniaՀանրապետության հրապարակում շարունակվող հանրահավաքին է միացել նաև «Արմենիա» ՀԸ «Նռան հատիկ» սերիալի դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը:
«Ինձ համար այս երիտասարդությունն այն սերմն է, որ ժայռի վրա էլ գցես պտղատու ծառ կաճի, միշտ մնացեք այդպես քաջ: Ես կուզեմ որպես մայր, որպես տատ բացեմ սիրտս ու բոլորիդ առնեմ սրտիս մեջ»,-հանրահավաքին ելույթ ունենալով հայտարարեց տիկին Ստեփանյանը:
Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը: Դերասանուհին կոչ արեց շոուբիզնեսի ներկայացուցիչներին գալ ու կանգնել ժողովրդի կողքին: