Քաղաքական դիակի հետ չեն խոսում. Նիկոլ Փաշինյանը մերժեց երկխոսության առաջարկը
ArmeniaՀանրապետության հրապարակում շարունակվում է ընդդիմության հրավիրած հանրահավաքը: Հանրահավաքին ելույթ ունենալով ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Պարզապես ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը մեզ երկխոսության կոչ է անում: Քաղաքական դիակի հետ չեն երկխոսում: Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է: Եվ իշխանությունը այլևս անվերադարձ պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին», - հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Մենք ասում ենք, որ երկխոսելն արդեն ուշ է: Поезд ушел: Բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք որևէ քննարկում ունենալ, մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետները և դրա հետ կապված որոշ պայմաններ»:
Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ առաջիկայում: