Արվեստի գործիչներից մի շարք հայտնիներ՝ հաղորդավար Էրիկ Անթառանյանը, նկարիչ և քանդակագործ Նուռը (Արման Դավթյան), դիզայներ Արամ Նիկոլյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը և դերասան Հայկ Պետրոսյանը միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժմանը: Նրանք արվեստագետներին կոչ են անում միանալ համաժողովրդական շարժում ձեւավորելու ազգային պահանջին, քանի որ վտանգված է հայրենիքը, հետևաբար պետք է համախմբվել և միասնական գործել: Նշենք, որ մի քանի օր է ինչ տավուշեցիները, ե...
Երեկ երեկոյան Տավուշում իրավիճակը լարվել էր: Ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր արդեն 4-րդ օրն է բողոքում են Նիկոլ Փաշինյանի միակողմանի զիջումների դեմ։ Բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիներ, իսկ բերման ենթարկելու ընթացքում ինչպես երևում է տեսանյութերից՝ կիրառվել է անհամաչափ ուժ: Առանձնահատուկ դաժանությամբ աչքի էր ընկել Տավուշում հայտնված Լոռու մարզի ոստիկանության վարչության պետ Արթուր Զաքարյանը, ով ըստ տելեգրամ ալիքներում տարածված տեղեկատվության կարիերային թռիչք է ունեցել հենց...
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին․ «Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ»,- ասել է նա՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության հետ կապված հայտարարություններին։
Այսօր չորրորդ օրն է՝ Տավուշում Հայրենիքի սահմանների պաշտպանության շարժում է սկսվել։ Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել։ Տավուշցիներին չեն վախեցրել գիշերային ոստիկանակնների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախումները։ Տեղի բնակիչները համառորեն փակ են պահում ճանապարհը` անկախ ոստիկանական և այլ ուժային ճնշումներից։
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ հայ ժողովուրդ, Այսօր աշխարհասփյուռ հայությունն իր խոնարհումն է բերում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև։ Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան կայսրության իրագործած ոճրագործությունից հետո, երբ նահատակվեցին բյուրավոր հայեր, երբ հայը բռնեց գաղթի ճանապարհը` թողնելով իր հայրենի տունը։ Անցնելով բազում փորձությունների միջով՝ հայն ապրեց՝ պայքարելով իր հավատի, ինքնության պահպանման համ...