Lurer.com | «Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի». Մանվել Գրիգորյան
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներինԶուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանում կայացած հանրահավաքինՈրևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին Ֆեդերերը կիսաեզրափակչում էԿյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Սայաթ Նովան անզգուշաբար կրակել է Գևորգ Մարզպետունու վրա. Արտակարգ դեպք Արագածոտնի մարզումՉէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք, անգամ շարքային. Արմեն ԱշոտյանԲացի ֆեդերացիայի անդամներից, որևէ մեկն իրավունք չունի միջամտել մեր գործերին. Արթուր ԳևորգյանՌոնալդուի ընտանեկան հանգիստը (լուսանկարներ)

«Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի». Մանվել Գրիգորյան

ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, Արցախյան ազատամարտի մասնակիցները, 5-րդ լեգենդար բրիգադի մարտիկները, երիտասարդ, պատանի երկրապահներն անհանգստացած են մեր երկրում վերջին տասնօրյակում ձեւավորված իրավիճակով:

Երկրապահի համար կարեւորագույն խնդիրը հայ ազգի, Հայաստանի Հանրապետության, հայկական Արցախ պետության անվտանգության ապահովումն է: Երկրապահը եղել է հայոց բանակի հիմքն ու հենասյունը, երկրապահը կարողացել է ժամանակին իր վրա վերցնել թուրք ազերու պարտադրած պատերազմն ու ե՛ւ կռվել է, ե՛ւ կանոնավոր, պետական բանակ ստեղծել: Երկրապահը պետականության ստեղծման ակունքներում է կանգնած եւ հետագայում էլ անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության երաշխավորող հիմնական գործոններից է եղել:

Երկրապահի հենքով ստեղծված հայկական կանոնավոր բանակը կարողացավ մեզ պատերազմ պարտադրած թուրքին հրադադար պարտադրել: Արցախի, Հայաստանի սահմանների պաշտպանության, մեր տարածքների ազատագրման համար մղված մարտերում բազում մարտական ընկերներ ենք կորցրել: Մեզ համար թանկ է նրանց արյունը, եւ մենք իրավունք չունենք կորցնելու այն արժեքները, այն ձեռքբերումները, որ նվաճվել են հազարավոր երկրապահների արյամբ, տասնյակհազարավորների առողջության գնով:

Երկրապահը բազում անգամներ հայտարարել է եւ հիմա էլ կրկնում ենք՝ Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք ուսումնական հրաձգարանի, պալիգոնի: Հայաստանի ներսում մենք թշնամիներ չունենք: Թշնամին սահմանից այն կողմ է եւ թշնամին այդ ամեն վայրկյան սպասում է հայկական կողմի զգոնության կորստին, սպասում է, որ մեր երկրում խառնակ վիճակ ստեղծվի, որպեսզի նոր ապրիլյան պատերազմ հրահրի: Մենք իրավունք չունենք լինելու անմիաբան, իրավունք չունենք քաղաքական հարցերը լուծել օրինախախտումների միջոցով:

Ինքնին հասկանալի է, որ երկրում կան բազում չկարգավորված խնդիրներ, սոցիալական պրոբլեմներ: Հասկանալի է, երբ հանրության մեջ կան իրենց վիճակից, կենցաղից դժգոհ մարդիկ, սակայն, հիմնահարցերի լուծման միակ քաղաքակիրթ ճանապարհն առողջ երկխոսությունն է:

Երկրապահը ողջունում է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը: Երկրապահը հերթական անգամ ընդգծում է որ թե՛ հանրահավաքների մասնակիցները, թե՛ ոստիկանները մեր ժողովուրդն են, բոլորս եղբայրներ, քույրեր ենք եւ պետք է ամեն գնով բացառենք միմյանց նկատմամբ ատելությունը:

Երկրապահը կոչ է անում քաղաքական բանավեճի կողմերին՝ «Քայլ արա» շարժմանը եւ ՀՀ իշխանությանն անհապաղ, առանց նախապայմանների սկսել բանակցություններ, որի արդյունքում կլիցքաթափվի քաղաքական շիկացած մթնոլորտը:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ                                         ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

դիտվել է 14392 անգամ
Լրահոս
18 Օգոս
Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը (տեսանյութ)ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներինԵրևի պետք է վերադառնալ մեր ելակետային մինչնիկոլային ստորագրահավաքի ծրագրին. Պարույր Հայրիկյանի գրառումը Զուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանում կայացած հանրահավաքինԵթե անգամ հեղափոխականները երեկ հրապարակում 100 000 էին կամ կես միլիոն, ապա դա դեռ հայ ժողովուրդը չէ. քաղաքագետ Որևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին Ֆեդերերը կիսաեզրափակչում էԼուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Սայաթ Նովան անզգուշաբար կրակել է Գևորգ Մարզպետունու վրա. Արտակարգ դեպք Արագածոտնի մարզումՈստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք, անգամ շարքային. Արմեն ԱշոտյանՄեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Բացի ֆեդերացիայի անդամներից, որևէ մեկն իրավունք չունի միջամտել մեր գործերին. Արթուր ԳևորգյանԼեհաստանում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է երեք մարդ Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Օգտատերերը հայտնում են Թվիթերի աշխատանքի խափանման մասին Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինության ոլորտում համագործակցության հարցեր Ռոնալդուի ընտանեկան հանգիստը (լուսանկարներ)Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 324 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյանի «ճանապարհային քարտեզը». հեղափոխության երկրորդ փուլը սկսված էՏեսահոլովակի պրեմիերա. Թինա Քեյ՝ «Папа» «Արսենալ»-ը նախապատրաստվում է «Չելսի»-ի դեմ խաղին (լուսանկարներ)Ինչ նպատակով է օգտագործել Արմեն Մուրադյանը մոր հուղարկավորության ծաղկեպսակների գումարըՉփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա․ Շարմազանովը դիմել է Փաշինյանին Երևանի ավագանի կընտրենք սեպտեմբերի 23-ինԱշխատանքից ազատվելուց առաջ ինչ խոսակցություն է եղել Պաշտպանության նախարարի և թիկունքի պետի միջև. «Ժողովուրդ» Թիրախավորված ստուգումներ են իրականացվում Գրիգորյանների եղբոր ղեկավարած գյուղապետարանում. «Ժողովուրդ» Ընտրակաշառք տալը քրեականացվեց. «Ժողովուրդ» ՌԴ-ում ծանր են տարել ՀԿԵ-ում ստուգումները. «Հրապարակ»«Հզոր, հաղթական, անպարտելի ժողովուրդ». Նիկոլ Փաշինյան ՊԵԿ-ի նոր պաշտոնյան ՀՀԿ-ի ձայն բերող «տասովշչիկներից» մեկն է. «Հրապարակ»ԲՀԿ-ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է. «Հրապարակ»Գիտնականներն ապացուցել են, որ տղամարդիկ կանանցից ավելի խելացի են Ամենալավ բնական միջոցը՝ օդը թարմացնելու և տրամադրությունը բարձրացնելու համար․ արագ է և էժան Ինչպիսի՞ տղամարդիկ են ձեզ դուր գալիս՝ ըստ հորոսկոպի նշանի «Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ». Նիկոլ Փաշինյան Հանրահավաքից հետո վարչպետ Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին. մաս 2-րդ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին. մաս 1-ին Բացահայտվել է հանցագործության 68 դեպք Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Մարտի 1-ի գործը բացահայտված է, և դրա շրջանակում բոլոր պատասխանատուները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան Հայտնի է ՀՖՖ նախագահի ընտրության օրըՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբՈստիկանները Գյումրիում թմրամոլների են բերման ենթարկել Փրկարարները հոսանքազրկել են վթարված մեքենան Նիկոլ Փաշինյանը մինչև ԱԺ ընտրությունները սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում
Ամենադիտված
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին