Պարզվեց՝ երեկ հինգ ժամով պատանդ եմ վերցրած եղել 3 ոստիկանական մեքենա, 11 ոստիկան և 4 քննիչ. Լևոն Բարսեղյանը ազատ է արձակվել
Բլոգոսֆերա«Ասպարեզ» ակումբի հիմնադիրներից Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր ջում գրում է.
Պարզվեց ես երեկ հինգ ժամով պատանդ եմ վերցրած եղել երեք ոստիկանական ավտո, 11 ոստիկան, եւ 4 քննիչ։ Կամքիս հակառակ։
Ինձ փախցրին ժամը 17:30-ին Գյումրու կայարանից, տարան Վանաձոր, հետո Դիլիջան, ընթացքում գյումրեցի ոստիկանները ցուցումներ էին ստանում ուղեկցող մեքենաների ոստիկաններից, կասկած ունեմ, որ ուղեկցող ոստիկանները վախենում էին գյումրեցի ոստիկաններին ասել վերջնակետը, որ հանկարծ համաքաղաքացիական հիմքով ինձ մի տեղ ազատ չարձակեն։
Հետո տարան Սեւան եւ մայրուղիով՝ ՀՔԾ։ Ոստիկաններին ասի՝ Նիկոլի մարշի կրկնությամբ պատիվ արիք ինձ։ Խնդացին։ Բոլոր պատանդներս բացառիկ հարգալից էին։
Մեղադրանքը կայֆ էր (225-1-2, 225-պ). ես որ ասել եմ «մեզ դիմակայություն է սպասվում, պատրաստ եղեք պայքարի, կռվի եւ անձնազոհության, …» (14.04.2018, ֆրանս հրապ), ուրեմն հենց այդով զանգվածային անկարգություններ եմ կազմակերպել։ Ու իբր քյարփինջ եմ նետել ոստիկանների վրա։
Պատկերացնու՞մ եք, ես մարդու վրա քյարփինջ նետեմ ու էդ մարդը ողջ մնա։
Չեմ նետել ու չեմ նետելու իհարկե։