Իմ երկրի բարգավաճումն ավելի կարևոր է, քան պարգևը. Էռնա Յուզբաշյանը հրաժարվել է վաստակավոր արտիստի կոչումից (լուսանկար)
ԼուսանկարներԱմերիկաբնակ երգչուհի Էռնա Յուզբաշյանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից: Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում:
«Կարծում եմ, որ իմ երկրի բարգավաճումն ու երջանկությունը վեր է բոլոր տեսակի մեդալներից և պարգևներից: Ես հրաժարվում եմ ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչումից»,- գրում է երգչուհին: