Lurer.com | Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է ևս 24 անձ
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայտնի է ՀՖՖ նախագահի ընտրության օրըՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ արձակվեցին «Բարսելոնա»-ն Իսպանիայում առաջին ակումբն է, որը հանդես կգա չեմպիոնական տարբերանշան ունեցող մարզահագուստով (տեսանյութ)Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի գեղեցկուհի ընկերուհին (լուսանկարներ)«Յուվենտուս»--ի ֆուտբոլիստը հեռացել է թիմիցԼուիս Սուարեսի ու Puma-ի համագործակցությունը մուլտֆիլմի տեսքովՄխիթարյանը աջակցել է քաղցկեղով հիվանդ փոքրիկին«Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)Արթուր Սողոմոնյանը` «Փյունիկ»-ի խաղի մասին

Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է ևս 24 անձ

 ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 24 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ վերը նշված անձինք, անտեսելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները, ակտիվորեն մասնակցել են 2018թ. ապրիլի 13-ից նշված օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող անօրինական հավաքներին, այդ թվում` երթերին, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ` տևական ժամանակով խախտելով դրանց բնականոն աշխատանքն ու վտանգելով հասարակական անվտանգությունը:

Չնայած ոստիկանության բազմաթիվ իրազեկումներին և նախազգուշացումներին` հավաքի մասնակիցները շարունակել են իրենց անօրինական գործողությունները. պարբերաբար փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, խոչընդոտել պետական և այլ կառույցների բնականոն գործունեությանը, կազմակերպել զանգվածային անկարգություններ և մասնակցել դրանց` բռնություն կիրառելով ոստիկանության ծառայողների ու այլ անձանց նկատմամբ: Նշված զանգվածային անկարգությունների հետևանքով տասնյակ անձինք ստացել են ֆիզիկական և գույքային վնասներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը:

ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ցուցարարներից 24-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կազմված քննչական խմբի քննիչների կողմից ձերբակալվել են վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով:

Բացի այդ, ձերբակալվածների թվում են նաև 2018թ.-ի ապրիլի 13-ից Երևան քաղաքում անօրինական հավաքներ կազմակերպող և անցկացնող ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն  Միքայելյանը, Արարատ Միրզոյանը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, նախաքննության ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձերբակալվել են անօրինական հավաքների կազմակերպիչներից Տիգրան Մազմանյանը, Արմեն Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը: Իսկ Գոռ Միրզոյանը, Էրիկ Խաչատրյանը, Հայկարամ Մնացականյանը և Գևորգ Մանուկյանը ձերբակալվել են անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

2018թ.-ի ապրիլի 22-ի դրությամբ՝ ձերբակալվածներից երեքն արդեն մեղադրյալի, իսկ մնացածը` դեռևս կասկածյալի կարգավիճակում են:  

Մեղադրյալներից Տ. Մազմանյանի և Գ. Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Է. Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է հսկողության հանձնելու մասին խափանման միջոցը: Հաշվի առնելով վերջինիս անչափահաս լինելու հանգամանքը` նրա պատշաճ վարքագծի նկատմամբ հսկողության պարտականությունը դրվել է ծնողի վրա:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ակտիվ շարունակվում է անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողությունների իրականացումը, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 1589 անգամ
Լրահոս
18 Օգոս
Հանրահավաքից հետո վարչպետ Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին. մաս 2-րդ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին. մաս 1-ին Բացահայտվել է հանցագործության 68 դեպք Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Մարտի 1-ի գործը բացահայտված է, և դրա շրջանակում բոլոր պատասխանատուները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան Հայտնի է ՀՖՖ նախագահի ընտրության օրըՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբՈստիկանները Գյումրիում թմրամոլների են բերման ենթարկել Փրկարարները հոսանքազրկել են վթարված մեքենան Նիկոլ Փաշինյանը մինչև ԱԺ ընտրությունները սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում ՀՀ վարչապետը կառավարության 100 օրվա պաշտոնավարման ձեռքբերումներից է համարում կոռուպցիայի դեմ պայքարը Առինջ գյուղում տեի ունեցած վթարից տուժածներ չկան ՀՀ վարչապետը համարում է, որ Ղարաբաղյան հարցով Արցախի անունից պետք է բանակցի ԱՀ իշխանությունը Ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին Քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը. ՀՀ վարչապետ Մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը նոր մակարդակի բարձրացնելն է. Նիկոլ Փաշինյան ԱԱԾ-ի նոր բացահայտումը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ամփոփում է տնտեսական ձեռքբերումները. արձանագրվում են տնտեսական ակտիվության և ներգաղթի բարձր ցուցանիշներ Սաշիկի որդու կատարած հանցանքի նախաքննությունն ավարտվել է․ մանրամասներՈստիկանության ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնում ֆինանսական չարաշահման եւ յուրացման դեպք է բացահայտվել Հանրահավաքը՝ ուղիղ միացմամբԻ՞նչ նպատակ են հետապնդում ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները Մեկնարկեց ՀՀ վարչապետի կազմակերպած հանրահավաքը. Եվրոպական միության աջակցությամբ բացվել է «Նորոգի» ռեսուրսային կենտրոնը «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ արձակվեցին Հայաստանի ՀՆԱ-ն 2-րդ եռամսյակում 21,7% աճ է գրանցել Արթուր Գրիգորյանն ընդունել է դեսպան Թիան Էրլունին ՀՀ վարչապետի համար ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի հաղթանակած քաղաքացին է «Բարսելոնա»-ն Իսպանիայում առաջին ակումբն է, որը հանդես կգա չեմպիոնական տարբերանշան ունեցող մարզահագուստով (տեսանյութ)Ես խնդրում եմ օտարերկրյա պետություններին վարաբերող որևէ սիմվոլիկա չլինի․ ՎարչապետԹեստ-դրայվ՝ կանանց ձևով. չինուհին վնասել Է նոր BMW-ն, որը դեռ չԷր հասցրել գնել. տեսանյութ Բանտերում մարդիկ չեն լինելու, այդ թվում՝ կոռուպցիոներները․ Նիկոլ ՓաշինյանԿԳ նախարարի տեղակալը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության անցնելու պետության քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանն Արցախի փողոցից երթով շարժվում է Հանրապետության հրապարակ․ ՈւՂԻՂ Իտալիայի հրաշքներից մեկը՝ Պիզայի աշտարակը ( լուսանկարներ, տեսանյութ)Ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը «Համաբանակային խաղեր-2018» մրցույթից վերադարձել է գավաթով և պատվոգրերով Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի գեղեցկուհի ընկերուհին (լուսանկարներ)ԱԱԾ-ն չեզոքացրել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի (տեսանյութ) Սփյուռքի նախարարը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը և նախապատրաստում է բողոքը Արթուր Գրիգորյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը Ավելի քան 1000 մարդ Արցախից ժամանել է Երևան՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին 100 օրվա ֆենոմենը. նոր կառավարության արածն ու չարածըՀՀ առաջին փոխվարչապետի հագեցած աշխատանքային գործունեությունը «Յուվենտուս»--ի ֆուտբոլիստը հեռացել է թիմիցԳագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվելՔոչարյանը բացում է խաղաքարտերը. ո՞ւմ շուրջ կձևավորվի ընդդիմադիր առանցքըՍոցիալական ապահովության ոլորտում մեկ ամսում հարուցված քրեական գործերով պատճառված վնասը կազմում է 627 միլիոն 331 հազար 980 դրամ «Գահերի խաղը» ֆիլմի դերասանուհին կիսամերկ է նշել ամուսնու տարեդարձը
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայություն