Գարիկ Մարտիրոսյան․ Օր օրի կրքերը բորբոքվում են
BlogosphereՀեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամի իր էջում գրել է․
«Ողջունում եմ բոլորին: Ինչպես իմ հայրենակիցներից շատերը, ովքեր ապրում են հայրենիքի սահմաններից դուրս, այնպես էլ ես անհանգստությամբ հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ես չեմ կարող եւ չեմ ցանկանում անտարբեր մնալ, քանի որ սիրում եմ իմ հայրենիքը եւ շատ եմ անհանգստանում ապագայի համար, որը կապված է ներկայի հետ:
Իսկ մեր ներկան այսօրվա դրությամբ այսպիսին է՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Երևանում եւ երկրի շատ ուրիշ քաղաքներում մեծ թվով քաղաքացիներ արտահայտում են իրենց բողոքը: Ես ոչ քաղաքագետ եմ, ոչ քաղաքական գործիչ, ոչ չինովնիկ եւ այդ պատճառով կարող եմ մտածել միայն, որպես հասարակ քաղաքացի:
Չնայած մեկշաբաթյա ողջ բողոքն անցնում է խաղաղ, սակայն օր օրի կրքերը բորբոքվում են, մարդիկ շատ անհանգստացած են եւ պատկան մարմինների ցանկացած սխալ քայլ կարող է հանգեցնել ողբերգական իրադարձությունների եւ սխալների, որոնք հնարավոր չի լինի շտկել: Ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն փաստին, որ բողոքողների շարքում միայն քաղաքական եւ ընդդմադիր գործիչներ չեն, այլ հասարակ քաղաքացիների մեծ զանգված՝ ուսանողներ, երիտասարդներ, դպրոցականներ»,- գրել է Գարիկ Մարտիրոսյանը: