Սերժ Սարգսյանին պետք է վերջնագիր ներկայացնել. քաղաքագետ Արմեն Այվազյան
БлогосфераՔաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՅՍՕՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐՋՆԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ՝ ՄԻՆՉԵՎ ԱՄԵՆԱՈՒՇԸ ՎԱՂԸ ԿԵՍՕՐ՝ ԺԱՄԸ 12:00։
Նա իրավունք չունի Հայ Ժողովրդին ու Հայոց Պետությունն այսքան երկար փորձությունների ենթարկել ու սահմանին կանգնած թշնամու դամոկլյան սրի հարվածի տակ պահել։
Իսկ ավելի ճիշտ կլինի, եթե հրաժարականը ներկայացվի այսօր, իսկ վաղը մենք ազգովին կնշենք մեր զոհերի հիշատակն ու 1988-ից հետո մեր տարած ամենամեծ հաղթանակը։ Առաջարկում եմ այս հարցը պարտադիր բարձրացնել այսօրվա մեծ հանրահավաքին։
Այս առթիվ հիշեցնում եմ հեղափոխության հանճար Վլադիմիր Լենինի հայտնի սահմանումը՝ «Вчера было рано, а завтра будет поздно. Власть надо брать сегодня!»... ибо «промедление в восстании смерти подобно» (ПСС, т.34. стр.435-436)»: