Պատմական հաղթական հանրահավաք` Հանրապետության հրապարակում. ուղիղ միացում
ПолитическиеՐոպեներ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ընդդիմադիր շարժման հանրահավաքը:
Հանրահավաքի մեկնարկին «Քաղաքացիական կուսակցության» վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստն ընթերցելուց հետո նշեց, որ սա բոլորիս հաթանակն է. «Այսօր մենք ապացուցեցինք, որ ՀՀ-ում կա մեկ իշխանություն, և դա հայ ժողովուրդն է: Այսօր մենք տոնելու ենք մեր հաղթանակը և խոսելու ենք մեր անելիքների մասին»,-հայտարարեց երիտասարդը:
Քաղաքացիներին շնորհավորեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը և հայտարարեց, որ այս օրն ապացուցեց, որ հայ ժողովուրդն անելիք ունի աշխարհում և այս օրը վերածննդի, ազգային զարթոնքի օր է:
Նշենք, որ Հանարապետության հրապարակն այս պահին լեփ-լեցուն է: