ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
ArmeniaՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը.
Ընդունել Կառավարության հրաժարականը»։