«Թավշյա հեղափոխության» երիտասարդները մաքրում են Երևանը (լուսանկարներ)
SocietyԱյսօր վաղ առավոտյան երիտասարդները կամավորական սկզբունքով սկսել են մաքրել ինչպես Հանրապետության հրապարակը, այնպես էլ քաղաքի այլ վարչական տարածքները: Նրանք խմբերով մաքրում են երեկվա հանրահավաքից և տոնախմբությունից հետո մնացած աղբը։
Թեև նրանք միմյանց չեն ճանաչում, սակայն միահամուռ ուժերով ու մեծ խանդավառությամբ են իրականացնում քաղաքը մաքրելու աշխատանքը: