Սերժ Սարգսյանի դեմ «վենդետա» չի լինի. Նիկոլ Փաշինյան
Политические«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Նիկոլ Փաշինյանը պատասխանում է միջազգային լրատվամիջոցների հարցերին։
Նա նշել է, որ Հայաստանում քաղաքական «վենդետա» չի լինելու. «Մեղավորները կպատժվեն, սակայն դրա համար նրանց մեղքը պետք է անվերապահորեն ապացուցվի։ Անմեղության կանխավարկածը հետևողական կերպով կիրառվելու է։ Մենք շատ մարդկանց մասին կարող ենք շատ բան մտածել։ Կարող ենք ու մտածում ենք։ Սակայն արդար դատն այն է, երբ դատում են միայն այն մարդկանց, որոնց մեղքն ամբողջովին ապացուցված է»,- նշել է նա։