Գարեգին Չուքասզյանը դուրս է եկել ընդհատակից
ПолитическиеԱ1+-ը գրում է. «Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանը դուրս է եկել ընդհատակից: Նա երեկ մասնակցել է Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքին:
«Պատվիրատուն եւ այս գործի հետապնդողը, ինչպես նաեւ «Սասնա ծռեր»-ի հետ կապված , այլեւս հեռացել է երկրից»,- ընդհատակից նրա դուրս գալն այսպես մեկնաբանեց նրա եղբայրը՝ Լեւոն Չուքասզյանը:
Առայժմ լրատվամիջոցների հետ Գարեգին Չուքասզյանը չի ցանկանում հանդիպել: 2015թ. ապրիլի 24-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ մեղադրվող Գարեգին Չուքասզյանը չի մտահոգվում, որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել:
«Ինքը ոչ մի բան չի արել, որպեսզի ինչ- որ վախ ունենա: Կամայականությունը, որը գալիս էր իշխանությունը բռնազավթած անձնավորությունից, այդ անձնավորության հեռացման հետ պետք է վերացվի, եւ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն»,- ասաց Լեւոն Չուքասզյանը:
Բացի Գարեգին Չուքասզյանից, այս հոդվածով մեղադրվում էին նաեւ Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը:
Ժիրայր Սեֆիլյանն ու Գեւորգ Սաֆարյանն արդեն դատապարտվել են այդ հոդվածով, իսկ Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի մասով գործը դեռ դատարանում է: Այն միացվել է «Սասնա ծռեր»-ի գործին»: