Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարեւորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը
ПолитическиеԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչպես հայտնեցին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
Նախագահ Սահակյանը կարեւորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով ու օրենքի սահմաններում լուծելու եւ երկրում կայունության պահպանման անհրաժեշտությունը: