Lurer.com | Բալանսը փլուզվում է. ընկած իշխանության առեղծվածը
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներինԶուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանում կայացած հանրահավաքինՈրևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին Ֆեդերերը կիսաեզրափակչում էԿյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Սայաթ Նովան անզգուշաբար կրակել է Գևորգ Մարզպետունու վրա. Արտակարգ դեպք Արագածոտնի մարզումՉէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք, անգամ շարքային. Արմեն ԱշոտյանԲացի ֆեդերացիայի անդամներից, որևէ մեկն իրավունք չունի միջամտել մեր գործերին. Արթուր ԳևորգյանՌոնալդուի ընտանեկան հանգիստը (լուսանկարներ)

Բալանսը փլուզվում է. ընկած իշխանության առեղծվածը

Այն բանից ի վեր, երբ բացահայտվեց հեղափոխությունը Կարեն Կարապետյանի միջոցով գողանալու դավադրությունը, այդտեղ «Գազպրոմի» և Կրեմլի ազդեցության տակ գտնվող ռուսահայ օլիգարխի մասնակցությունը, ակնհայտ է դառնում, որ այսօր ծավալվող քաղաքական գործընթացները դուրս են եկել ներքաղաքականի շրջանակներից և կրում են աշխարհաքաղաքական հետք: Եթե բացառենք այն քիչ հավանական տարբերակը, որ Կարեն Կարապետյանը կարող է իրավիճակը պտտել և որոշ ժամանակ անց կրկին Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետ, ապա պետք է ենթադրել, որ Պուտինն ինչպես Քոչարյանին, այնպես էլ Սերժ Սարգսյանին չթույլատրեց երրորդ ժամկետը աշխատել որպես երկրի ղեկավար։ Հետևաբար, Մոսկվայի խաղադրույքն այս անգամ արվում է Կարեն Կարապետյանի վրա:

Այս պարագայում էլ ավելի ուշագրավ է դառնում Կարեն Կարապետյանի դերակատարությունը, ով այժմ փորձում է, այսպես ասած, «հավաքել» իշխանությունը, ցույց տալ, որ կարող է լինել համակարգի նոր կոնսենսուսը, վերահսկել իշխանությունը: Հայաստանի տիպի երկրներում դրա բանալին ուժայինների նկատմամբ տոտալ վերահսկողությունն է: Անվտանգության խորհրդի նիստում Կարապետյանը փորձել է ցույց տալ, որ ամբողջովին վերահսկում է դրությունը: Տվյալ իրավիճակում, որքան էլ չնկատելու տանք, ակնհայտորեն երևում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ականջները»: Ղարաբաղյան կլանն այս օրերին լուրջ ակտիվություն է դրսևորում և արդեն իսկ կարելի է հասկանալ, որ այդ ակտիվությունն ի պաշտպանություն Կարեն Կարապետյանի է: Հավանական է, որ այն պահից ի վեր, երբ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները դադարեցին լինել ընդամենը ներքաղաքական խնդիր՝ վերածվելով ավելի լայն՝ աշխարհաքաղաքական երանգներ պարունակող պայքարի, ի հայտ է եկել նաև Արցախի անվտանգության հարցը: Գուցե դրանով  է պայմանավորված նաև այն, որ չնայած Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի հեռանում Երևանից, շարունակելով հանդիպումների շարքը, որոնց գլխավոր նպատակը թերևս Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում թողնելն է: Հիմնավորումն էլ հասկանալի է՝ այդպես ավելի շահավետ կլինի Արցախի անվտանգության ապահովման համար: Միևնույն ժամանակ, «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էլ ուժ է զգացել մեջքի հետևում և որոշ պահի որոշել է փոխել խաղի կանոնները։ Ուժեղացնելով փողոցում բողոքները` Փաշինյանը զուգահեռաբար փորձում է ստանալ ուժի արտաքին կենտրոնների աջակցությունը։ Կարելի է ասել, որ ընդդիմադիրը գնդակը նետել է այդ կենտրոնների դաշտ։ Այդ մասին վկայում է թեկուզ երեկվա մամուլի ասուլիսը արտասահմանյան ԶԼՄ-ների համար:

Մեկ բան ակնհայտ է՝ Կարապետյանը ձգտելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակը փոխարինել վարչապետի կարգավիճակով: Կարապետյանը ձգտելու է հեղափոխությունն ավարտել ներսից, իսկ Փաշինյանը՝ դրսից: Տեսնենք, թե ում մոտ կստացվի: Դատելով ամենից՝ սպասվում են երևացող ու կուլիսային բազմաշերտ գործընթացներ, որտեղ խաղի մեջ են լինելու բոլորը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես նաև արտախորհրդարանական շրջանակներն ու տարատեսակ կառույցները: 

Պատրա՞ստ է արդյոք մեր հանրությունն ավելի բարդ կոմբինացիաների:


 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 30240 անգամ
Լրահոս
18 Օգոս
Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը (տեսանյութ)ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներինԵրևի պետք է վերադառնալ մեր ելակետային մինչնիկոլային ստորագրահավաքի ծրագրին. Պարույր Հայրիկյանի գրառումը Զուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանում կայացած հանրահավաքինԵթե անգամ հեղափոխականները երեկ հրապարակում 100 000 էին կամ կես միլիոն, ապա դա դեռ հայ ժողովուրդը չէ. քաղաքագետ Որևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին Ֆեդերերը կիսաեզրափակչում էԼուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Սայաթ Նովան անզգուշաբար կրակել է Գևորգ Մարզպետունու վրա. Արտակարգ դեպք Արագածոտնի մարզումՈստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք, անգամ շարքային. Արմեն ԱշոտյանՄեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Բացի ֆեդերացիայի անդամներից, որևէ մեկն իրավունք չունի միջամտել մեր գործերին. Արթուր ԳևորգյանԼեհաստանում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է երեք մարդ Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Օգտատերերը հայտնում են Թվիթերի աշխատանքի խափանման մասին Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինության ոլորտում համագործակցության հարցեր Ռոնալդուի ընտանեկան հանգիստը (լուսանկարներ)Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 324 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյանի «ճանապարհային քարտեզը». հեղափոխության երկրորդ փուլը սկսված էՏեսահոլովակի պրեմիերա. Թինա Քեյ՝ «Папа» «Արսենալ»-ը նախապատրաստվում է «Չելսի»-ի դեմ խաղին (լուսանկարներ)Ինչ նպատակով է օգտագործել Արմեն Մուրադյանը մոր հուղարկավորության ծաղկեպսակների գումարըՉփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա․ Շարմազանովը դիմել է Փաշինյանին Երևանի ավագանի կընտրենք սեպտեմբերի 23-ինԱշխատանքից ազատվելուց առաջ ինչ խոսակցություն է եղել Պաշտպանության նախարարի և թիկունքի պետի միջև. «Ժողովուրդ» Թիրախավորված ստուգումներ են իրականացվում Գրիգորյանների եղբոր ղեկավարած գյուղապետարանում. «Ժողովուրդ» Ընտրակաշառք տալը քրեականացվեց. «Ժողովուրդ» ՌԴ-ում ծանր են տարել ՀԿԵ-ում ստուգումները. «Հրապարակ»«Հզոր, հաղթական, անպարտելի ժողովուրդ». Նիկոլ Փաշինյան ՊԵԿ-ի նոր պաշտոնյան ՀՀԿ-ի ձայն բերող «տասովշչիկներից» մեկն է. «Հրապարակ»ԲՀԿ-ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է. «Հրապարակ»Գիտնականներն ապացուցել են, որ տղամարդիկ կանանցից ավելի խելացի են Ամենալավ բնական միջոցը՝ օդը թարմացնելու և տրամադրությունը բարձրացնելու համար․ արագ է և էժան Ինչպիսի՞ տղամարդիկ են ձեզ դուր գալիս՝ ըստ հորոսկոպի նշանի «Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ». Նիկոլ Փաշինյան Հանրահավաքից հետո վարչպետ Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին. մաս 2-րդ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին. մաս 1-ին Բացահայտվել է հանցագործության 68 դեպք Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Մարտի 1-ի գործը բացահայտված է, և դրա շրջանակում բոլոր պատասխանատուները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան Հայտնի է ՀՖՖ նախագահի ընտրության օրըՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբՈստիկանները Գյումրիում թմրամոլների են բերման ենթարկել Փրկարարները հոսանքազրկել են վթարված մեքենան Նիկոլ Փաշինյանը մինչև ԱԺ ընտրությունները սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում
Ամենադիտված
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին