Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) 

Սարգսյանն ԱՄՆ-ում բիզնեսներ ու տներ ունի, Քոչարյանն ընդերքը թալանեց, իսկ Կարապետյանը երկու անգամ թանկ գազ է վաճառում մեզ

Քաղաքական

«Ռուսն իր խաղն է խաղում: Բերեց Կարենին, որ Սերժ Սարգսյան կերպարը դուրս գա, հետո՝ սղացնի Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում բիզնեսներ ու տներ ունի: Ռոբերտ Քոչարյանն էլ ընդերքը թալանեց: Կարեն Կարապետյանն էլ եթե գա, էլի ղարաբաղյան կլանի առաջ ենք կանգնելու, բացի այդ նա էլ իր շահն ունի. չէ որ նա երկու անգամ թանկ գազ է վաճառում մեզ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն՝ անդրադառնալով ապրիլի կեսերից Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությանն ու դա ծնած պատճառներին:

Խոսելով վերջին շրջանում հաճախ հնչեցվող՝ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ից հեռացման լուրերի մասին՝ Հախվերդյանը նկատեց. «Նիկոլ Փաշինյանն իր դասախոսներին մեղադրել է կաշառակերության մեջ: Ես էլ դպրոց գրեթե չեմ ավարտել, դիպլոմս էլ կասկածելի է: Երկու դասագիրք եմ վառել շպրտել դասախոսիս երեսին: Դիպլոմ  չունի, բայց նա գրագետ ու խելացի է, իսկ Կառավարության կազմում դիպլոմ ունեցող մարդիկ կան, որոնք հայերենից են վախենում, հայերենն էլ՝ իրենցից»,-ասաց Հախվերդյանը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը դիպլոմի կարիք չունի, քանի որ ինքն ավելի կրթված է, քան, օրինակ, Սերժ Սարգսյանն, ով քաղաքացու հետ խոսում է «փայտե» լեզվով: 

Հախվերդյանը նաև հավելեց, որ իրեն չի հետաքրքրում, թե Փաշինյանը մինչև ժողովրդական շարժումն ինչիպիսի քաղաքական կերպար է ունեցել. «Նա միշտ էլ չափավոր ճշմարտախոս է եղել: Այն, ինչ անում է, պիտանի է հասարակության համար, իսկ իշխանավորներին ո՞վ է բերել իշխանության՝ Պուտինը: Եթե ռուսների հետ ենք, ուրեմն քաշված ենք,  առանց այդ էլ հիմա տուժած ենք, իսկ ես միշտ զզվանքով եմ լսում շուռ տված հայերի մասին»:

Ռուբեն Հախվերդյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում հայ պաշտոնյաների մոսկովյան այցերին և ընդգծեց, որ Ռուսաստանից նրանց կանչել են՝ հստակ սահմանելու համար, թե ստեղծված իրավիճակում ինչպես պետք է իրենց պահեն. «Ես կարծում եմ, որ ավելի լավ է կորած լինենք, քան մեզ այդպես պահենք, մենք պետք է թույլ չտանք ռուսական սապոգը հասնի Ղարաբաղ և պետք է մեր հարաբերությունները սերտացնենք ՆԱՏՕ-ի հետ»

Աղավնի Սուքիասյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան
Ամենադիտված