Եթե «Արսենալ»-ի հետ խաղը ոչ-ոքի ավարտվեր` արդարացի կլիներ. Մոուրինյու
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 36-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ի նկատմամբ տարած 2:1 հաշվով հաղթանակը:
«Կարծում եմ` եթե խաղն ավարտվեր ոչ-ոքի, ապա արդար կլիներ: «Արսենալ»-ը լավ խաղ անցկացրեց, լավ էր պաշտպանվում: Սակայն մենք փորձում էինք հաղթել` գոլային պահեր ստեղծելով: Վերջին 20 րոպեներին մենք ավելի ուժեղ էինք: Հավաքեցինք երեք միավոր և որակավորվեցինք Չեմպիոնների լիգայում: Եվս չորս միավոր է անհրաժեշտ երկրորդ տեղ բարձրանալու համար»,–Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն: