Դոմինիկյան Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ
ԱշխարհԴոմինիկյան Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի և խզել կապերը Թայվանի հետ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Թայվանը դա որակել է որպես դիվանագիտական մեկուսացում: Չինաստանը Թայվանը ճանաչում է որպես անջատված նահանգ: Թայվանն այսօր ունի ընդամենը 19 դիվանագիտական դաշնակից:
Թայվանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Դոմինիկյան Հանրապետությունն ընդունել է Չինաստանի ներդրումների և օգնության կեղծ խոստումները: Սակայն Դոմինիկյան Հանրապետությունն ասել է՝ հավատում են, որ այդ քայլը դրական կլինի երկրի ապագայի համար:
Նաև ասվում է, որ նույնիսկ առանց պաշտոնական դիվանագիտական կապերի, Չինաստանը արդեն ներմուծվող ապրանքների երկրորդ խոշոր մատակարարն էր Դոմինիկյան Հանրապետությունում:
Դոմինիկյան Հանրապետության նախագահի խորհրդականը հայտարարել է, որ իրենք շնորհակալ են Թայվանին, սակայն ներկայում պատմությունը և սոցիալ-տնտեսական վիճակը ստիպում են փոխել ուղղությունը: