Թանկյանը խոստանում է շուտով անձնապես միանալ ժողովրդական շարժմանը
Общество«Հայաստանի հաղթանակած եղբայրներին և քույրերին» ժամեր առաջ նոր ուղերձ է հղել System of a Down խմբի մեներգիչ, աշխարհահռչակ Սերժ Թանկյանը՝ խոստանալով շուտով այստեղ լինել:
«Ես շատ տխուր եմ, որ մինչև այսօր չեմ կարողացել անձնապես միանալ ձեզ՝ ահավոր վիրուսի պատճառով, սակայն ուշի- ուշով հետևել եմ ձեզ և մեկնաբանություններ արել, երբ զգացել եմ, որ դա կարող է փոփոխություն բերել: Խոստանում եմ շուտով այդտեղ լինել»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Թանկյանը:
Հիշեցնենք՝ աշխարհահռչակ երգիչը վերջին շրջանում պարբերաբար ուղերձներով է հանդես գալիս Հայաստանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ՝ ողջունելով ժողովրդական շարժումը: