Զբոսաշրջիկները լքել են Հայաստանը․ Զեյթունցյանը վստահ է՝ անկում ենք ունենալու
ArmeniaԿառավարության նիստի ավարտից հետո Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ զբոսաշրջությունն ամենազգայուն ոլորտն է․ ամեն ինչ կարող է ազդել դրա վրա և այս օրերին հանրապետության քաղաքական իրավիճակն ազդել է զբոսաշրջության վրա։
«Ունենք բազմաթիվ տվյալներ, որ եղել են չեղարկումներ, ունենք տվյալներ, որ ինքնաթիռից իջել, անմիջապես հետ են վերադարձել, կան տվյալներ նաև, որ զբոսաշրջիկները եկել, ցույցերի են մասնակցել»,-սրանք ուղղակի էմպիրիկ դիտարկումներ են։
Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ իր ենթադրությունն այն է, որ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին երևի որոշակի անկում կնկատենք, որովհետև անմիջական ռեակցիան միշտ բացասական է լինում։ Հետագայում, եթե ամեն ինչ խաղաղ ավարտվի, իսկ ես այդպիսի հույս ունեմ, կլինի նաև դրական ազդեցություն։
«Մարդիկ անհանգստանում են, հենց երեկ, շուրջ 40 զբոսաշրջիկ իջել է օդանավակայանում, տեսել են ճանապարհը փակ է՝հետ են գնացել», - ասաց Զեյթունցյանը։