ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

ՀՀԿ-ն նոր սցենար է մտածել. ի՞նչ կլինի մայիսի 8-ից հետո

Վերլուծական
«Իմ քայլը» շարժման ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր շարժման ընթացքում խոսում էր արտահերթ ընտրությունների և այդ ընտրություններին բարեփոխված Ընտրական օրենսգրքով գնալու կարևորության մասին։ Սակայն, եթե մայիսի 8-ին խորհրդարանը վարչապետ է ընտրում Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կարող են և չանցկացվել: Հենց այդ մասին էր երեկ ակնարկում ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երբ նշում էր, որ ինքն անձամբ՝ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո չի տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների որևէ անհրաժեշտություն: Իսկ սա նշանակում է, որ ՀՀԿ-ն բացահայտում է մայիսի 8-ից հետո իրենց կողմից խաղարկվելիք սցենարը:
 
Եթե մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, մեկ տարի հետո պատգամավորները ձայների առնվազն 1/3-ով իրավունք կունենան նրան անվստահություն հայտնել։ Այս պարագայում,Սահմանադրության 115-րդ հոդվածի ուժով, պատգամավորները պետք է ներկայացնեն նախագիծ՝ միաժամանակ առաջարկելով նոր վարչապետի թեկնածուի։ Վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Ընդ որում՝ այս պարագայում չի գործում Սահմանադրության 149-րդ հոդվածով վարչապետի ընտրության կարգը, այսինքն՝ խորհրդարանի ուժերը չեն կարողանա սեփական թեկնածուներին ներկայացնել ու քվեարկել։ Այդ սցենարով առաջնորդվելիս՝ ՀՀԿ-ն բոլոր հնարավորություններն ունի Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց մեկ տարի անց նրան անվստահություն հայտնել և նշանակել իր թեկնածուին՝ որպես վարչապետ։
 
Մյուս տարբերակը՝ ՀՀԿ-ն ամեն գնով փորձելու է պահել գործող ընտրական օրենսգիրքը՝ այն պարագայում, երբ Փաշինյանը հայտարարել է այն բարեփոխելու հրամայականի մասին: Ինչպե՞ս կարող է փոփոխվել Ընտրական օրենսգիրքը: Այն սահմանադրական օրենք է, որի փոփոխության համար հարկավոր է խորհրդարանի պատգամավորների առնվազն 3/5-ի քվեն: 105 հոգանոց Ազգային ժողովում հարկավոր է 63 կողմ ձայն։ ԵԼՔ-ը, «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն ներկայում խորհրդարանում ունեն 47 քվե։ Այսինքն, առանց ՀՀԿ-ի չեն կարող փոփոխել օրենսգիրքը։ Ընտրական օրենսգրքում հատկապես խնդրահարույց է, այսպես կոչված, ռեյտինգային համակարգը, երբ համամասնական ցուցակներից բացի՝ յուրաքանչյուր ընտրատարածքում ներկայացվում են առանձին ցուցակներ, և տարածքի հեղինակություններն սկսում են պայքարել ընտրվելու համար՝ դրանով իսկ ձայն բերելով կուսակցությանը։ Եթե չի փոխվում Ընտրական օրենսգիրքը, ապա մեծ է հավանականությունը, որ օգտվելով վերը նշված լծակներից, ՀՀԿ-ն նորից կվերարտադրվի:
 
Միևնույն ժամանակ, արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրապես օրվա հրամայականն են այն պարզ պատճառով, որ դրանց չկայացման դեպքում երկիրը բախվելու է քաղաքական կոլապսի: Բնական է, որ ԱԺ-ում 9 պատգամավոր ունեցող անձը չի կարողանալու լիարժեք կերպով իրականացնել վարչապետի գործառույթները; Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ անգամ այդ 9 պատգամավորներից ոչ բոլորն են ներկայացնում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. այստեղ առկա են նաև «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորները, որոնք, ինչպես գիտենք՝ Փաշինյանի հետ տարբեր ճանապարհներով գնալու «փորձ» արդեն իսկ ունեն: Հետևաբար, մայիսի 8-ից հետո, ընտրված վարչապետի համար պետք է օրակարգային գերխնդիր դառնա քաղաքական լայն պակտի միջոցով ձախողել «Հայաստանի Հանրապետական» կուսակցության հերթական ծրագիրը:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված