Հայաստանցի ըմբիշները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
ՍպորտԱզատ ոճային ըմբիշները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Սփոփիչ գոտեմարտերում ուժերն են չափելու Միհրան Ջաբուրյանը, ով կփորձի գերազանցել Բուլղարիան ներկայացնող Սալիմ Նայիմին, Վալտեր Մարգարյանը, ով կմենամարտի ուկրաինացի մասնակից Անդրեյ Կվյատովսկու հետ:
Մեդալների համար պայքարի մեջ են մտնում նաև Գարիկ Բարսեղյանը (մրցակիցը` Ռեսեպ Թոփալ), Գրիգոր Գրիգորյանը (մրցակիցը` Ալի Փաշա Ռուսլանովիչ), Մարզպետ Գալստյանը (մրցակիցը` Ֆաթիհ Էրդին) և Շամիր Աթյանը (մրցակիցը` Վիկտոր Ֆրիդի):