Նոր դաշինք՝ Թուրքիայում
ԹուրքիաԹուրքիայի ընդդիմադիր 4 կուսակցություն հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով:
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունը, «İYİ» կուսակցությունը, «Դեմոկրատ» կուսակցությունը (DP-ԴԿ) և «Երջանկություն» (SP-ԵԿ) կուսակցությունն ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ համաձայնության էին եկել դեռ մայիսի 2-ին, իսկ այսօր արդեն հայտնել է դարձել, թե դաշինքն ինչ անունով կներկայանա ընտրություններում:
ԺՀԿ-ական պատգամավոր Էնգին Ալթայը հայտնել է, որ դաշինքը կանվանվի «Միլլեթ» (Ազգ):
Ալթայը դաշինքի անվան ընտրության չափորոշիչների մասին խոսելիս նշել է. «Այս դաշինքը ժողովրդավարության, խաղաղության և արդարության դաշինք է, և այն ում համար է, եթե ոչ ազգի: Եվ ամեն ինչ ազգի համար է, մենք էլ քաղաքականությամբ ենք զբաղվում ոչ թե մեզ համար, այլ այն մտայնությամբ, թե ինչ կարող ենք տալ մեր ազգին»: