Հարավաֆրիկյան Հանրապետությունում հանքի փլուզման պատճառով զոհերի թիվը հասել է 7-ի
Emergency CaseՀարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում հանքի փլուզման պատճառով զոհերի թիվը հասել է 7-ի:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հայտնել էին 4 զոհի և 6 վիրավորի մասին: Sibanye-Stillwater ընկերությանը պատկանող հանքը փլուզվել է 2,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով` հինգշաբթի օրը:
«Ցավոք, երեք աշխատակից, ովքեր վերջինն են դուրս բերվել, մահացել են ստացած վնասվածքներից: Մահացածների թիվը հասել է 7-ի»,- հայտնել է հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ Ջեյմս Ուելստեդը:
Կա նաև 6 վիրավոր հանքափոր, ովքեր դեռևս գտնվում են հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Իշխանությունները նախաքննություն են սկսել դեպքի հանգամանքները պարզելու համար: