«ԱՄՆ դեսպանատուն». Երուսաղեմում ճանապարհային ցուցանակներ են հայտնվել (տեսանյութ)
VideoԵրուսաղեմում անգլերենով, եբրայերենով և արաբերենով «ԱՄՆ դեսպանատուն» գրությամբ ճանապարհային ցուցանակներ են հայտնվել։ Haaretz-ը հաղորդում է,որ ցուցանակները տեղադրված են քաղաքի հարավային հատվածում, որտեղ գտնվում է ԱՄՆ հյուպատոսարանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ի դեկտեմբերին հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ինչպես նաև այն մասին, որ Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի։ Այդ ժամանակ Վաշինգտոնի որոշ դաշնակիցներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրները բացասաբար արձագանքեցին այդ լուրին՝ դատապարտելով Թրամփի որոշումը։
ԱՄՆ դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը Երուսաղեմում տեղի կունենա 2018-ի մայիսի 14-ին։ 70 տարի առաջ այդ օրը Իսրայելն անկախ պետության կարգավիճակ է ստացել։