00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քաջարանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված Toyota, կոտրված ապակի եւ 24 կրակված պարկուճ (ֆոտո) Ոստիկանները հակագազով և մահակով ցումունք են կորզում. ՄԻՊ-ի արձագանքը (տեսանյութ)Անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով հետախուզվող Հնդկաստանի քաղաքացին բերման է ենթարկվել Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել շատ կարևոր հարցի շուրջ. Մնացական Բիչախչյան Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մենենդես ESPN. Մեսսին՝ տարվա լավագույն հարձակվող (լուսանկար)Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Միլանի կաթոլիկ տաճարի տանիքինՄոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը

Սպիտակի անտառտնտեսությունում 408 հատ ծառ ապօրինի հատելու դեպքի առթիվ քննվող քրգործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական սոճուտի տարածքում ապօրինի թվով 408 հատ տարբեր տեսակի ծառեր հատելու արդյունքում առանձնապես խոշոր վնաս պատճառելու, ինչպես նաև նույն մասնաճյուղի կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: 

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Սպիտակի» անտառպետության անտառապետ Գ. Ս.-ն, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնելու անտառպետության ղեկավարումը, կանխարգելելու անտառպետության տարածքում անտառային օրենսդրության բոլոր խախտումները, հսկողություն իրականացնելու անտառպետության տարածքի սահմաններում այդպիսի խախտումները ժամանակին հայտնաբերելու, արձանագրելու և սահմանված կարգով ընթացք տալու նկատմամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չի կանխել անտառային խախտումները և միջոցներ չի ձեռնարկել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Ընդհակառակը՝ 2017 թվականի հոկտեմբերի սկզբներից մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում նա նույն անտառ­պետութ­յան 10-րդ պահաբաժնի անտառապահ Ս. Կ.-ին հրահանգել է թույլատրել Սպիտակ քաղաքի բնակիչ Հ.Հ.-ին՝ հիշյալ պահաբաժնի անտառա­մասում կատարել ծառերի ապօրինի հատումներ: 

Ս.Կ-ն, լիազորված լինելով իր իրավասության շրջանակներում՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու և հսկողություն իրականացնելու ծառահատումների նկատմամբ, թույլատրել է Հ.Հ-ին Սպիտակ քաղաքի 4 այլ բնակիչների հետ մուտք գործել Սպիտակի անտառպետության պահաբաժնի անտառամաս և այնտեղից ապօրինի՝ առանց համապատասխան թույլտվության, հատել 384 հատ տարբեր տրամաչափի սոճենի, հացենի, թեղի, բալենի, թղկի, տանձենի տեսակի ծառեր: Ապօրինի ծառահատման փաստը թաքցնելու և ծառերի ապօրինի հատման արդյունքում պետությանը պատճառված վնասն անձամբ չհատուցելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ անտառապետը հանձնարարությամբ հողով ծածկվել են ապօրինի հատված ծառերի կոճղերը և նույն շահագրգռվածությունից ելնելով չեն կազմվել անտառխախտման արձանագրություններ: Այս ամենի արդյունքում՝ ապօրինի ծառերի հատման հետևանքով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 25.353.000 ՀՀ դրամի վնաս: 

Միաժամանակ, Գ. Ս.-ի և Ս. Կ.-ի գործողությունների արդյունքում խաթարվել է անտառների պահպանության, պաշտպանությանն ու արդյունավետ օգտագործմանն ուղղված, ան­տառների կայուն կառավարման նպատակով իրականացվող միջոցառումները, հեղինա­կազրկվել են նաև անտառպաշտպանության բնագավառում պետական իրավասու մարմնի պաշտոնները՝ էական վնաս պատճառելով ինչպես պետության, այնպես էլ պետա­­կան կազմակերպության օրինական շահերին: 

Վերը նկարագրված արարքները կատարելու համար Գ. Ս.-ն և Ս. Կ.-ն ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: 

Միաժամանակ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում 2017 թվականի հոկտեմբերի 31-ին որոշում է կայացվել Հ. Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ապա միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու նպատակով, որը բավարարվել է: 

2018 թվականի մայիսի 3-ին քրեական գործից մեղադրյալ Հ. Հ.ի  վերաբերյալ մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, անջատվել է առանձին վարույթում, իսկ Գ. Ս.-ի և Ս. Կ.-ի վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է   մեղադրական եզրակացությամբ: Այն հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ և քրեական գործի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ  էության քննության առնելու համար: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս
22 Նոյ
Կանադայում Պիկասոյի «Գլխարկով կինը» կտավը աճուրդում վաճառվել Է 6,9 մլն դոլարով Գագիկ Ծառուկյանն արձագանքել է ապարանցիների նամակներին. զինվորների բազմաթիվ ծնողներ մեկնել են Արցախ (տեսանյութ) Լոս Անջելեսի երկնքում այրվող Boeing-ը տեսանյութում է հայտնվելՔաջարանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված Toyota, կոտրված ապակի եւ 24 կրակված պարկուճ (ֆոտո) Ոստիկանները հակագազով և մահակով ցումունք են կորզում. ՄԻՊ-ի արձագանքը (տեսանյութ)Լարսը բեռնատարների համար փակ է․ Տավուշում և Լոռիում ձյուն է տեղում Ամերիկացի սենատոր Դեւիդ Փերդյուն Սենատում արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկությունը Տղամարդը գնդակահարել է իրենից գումար խնդրող կնոջը (տեսանյութ) Անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով հետախուզվող Հնդկաստանի քաղաքացին բերման է ենթարկվել Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվումՑանկանում եմ ուշադրություն հրավիրել շատ կարևոր հարցի շուրջ. Մնացական Բիչախչյան ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորական ուղերձ է հղել բանկային աշխատակցի օրվա առթիվ Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մենենդես ESPN. Մեսսին՝ տարվա լավագույն հարձակվող (լուսանկար)Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Միլանի կաթոլիկ տաճարի տանիքինՄոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն ՍարգսյանըԱստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համարՕրվա խորհուրդըԳեղամ Օհանյանը գտնվել է (լուսանկար)«Փաստ». Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. Վաղը համաժողով են անում. ո՞վ է կանգնած հետեւում «Իրատես». Ամենամեծ առեւտրի կենտրոնը մեծագույն խնդիրներ է առաջացնում«Իրատես». Փաշինյանը շահեկան վիճակում է«Հրապարակ». Կգնա՞ այդ քայլին«Իրատես». Ինչու են բարձրանում սակագները«Հրապարակ». ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացածներին կարող է «գցե՞ն» իշխանությունները«Ժողովուրդ». Քաղաքական ճնշո՞ւմ թե՞ հրաժարական«Իրատես». Լռում է, որ հար­վա­ծի տակ չդ­նի իր թեկնածուին «Հրապարակ». «Վեդի Ալկոն» վերակենդանանում է «Ժամանակ». Մարտի 1-ին Ղարաբաղից Երեւան բերված զինվորականների թվում է եղել նաեւ Սեյրան Օհանյանի որդին «Ժողովուրդ». Արագածոտնում կրքերը թեժանում են«Ժամանակ». Գերմանիայից «դեսանտ կիջեցվի» Արցախ«Գնում եմ Լոս Անջելես». Սիրուշոն՝ հմայիչ կերպարում (լուսանկար) Արթուր Չիլինգարովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանովՏղաներն օգնության փոխարեն նկարահանել են իրենց ընկերոջ մահը (տեսանյութ)Սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունըՓոխքաղաքապետը կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ԺՊ Վլադիմիր Սիմոնյանին Բժիշկներն առաջին անգամ մարդուն արհեստական մահվան վիճակի են բերել Իտալիան հետաքրքրված է ՀՀ-ի համագործակցության զարգացմամբ. Սենատի նախագահը՝ Փաշինյանին Տարակուսանքներից ելնելով է կազմվել իմ հրաժարականի տեքստը. Արթուր ՎանեցյանԱրթիկի գաղութում 19-ամյա կալանավորը սպառնացել է ինքնասպան լինելԳործարար Աղվան Ավագյանի բարերարությամբ Շենգավիթ համայնքում նոր եկեղեցի կգործի (տեսանյութ) Փառք Աստծո, որ ինձ չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ․Արթուր Վանեցյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը անհասկանալի ադրբեջանցու մուտքը լրջագույն հարցերի տեղիք է տալիս․ Արսեն Խառատյան Տեսահոլովակի պրեմիերա. Գարիկ և Սոնա՝ «Համայակ»Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ. Արթուր Վանեցյան (տեսանյութ)UFC-ի նախկին չեմպիոնը մերկացել է տեսախցիկի առջև (լուսանկար)Կորել է ակտիվիստ Գեղամ Օհանյանը Օքսֆորդյան բառարանը «կլիմայական արտակարգ դրություն»-ը համարել Է 2019 թվականի բառը
Ամենադիտված
Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Կադրեր՝ Երևանում տեղի ունեցած սարսափելի վթարից (տեսանյութ)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առանչվել Ո՞վ էր Փաշինյանին հարցեր տվող ադրբեջանցի բլոգերը Տղամարդը գնդակահարել է իրենից գումար խնդրող կնոջը (տեսանյութ)Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ) «Ինչ-որ մի գազելի շոֆեր ուզում էր վիզս կտրեր...». դերասանն ահազանգում է (տեսանյութ) Հայաստանը «երեկվա» պետություն է, հայերը «քոչվորներ» են. ԷրդողանԷմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել
«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Այսքան տարի գաղտնի սիրում էի քեզ, որի համար զղջացել եմ»
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)