Բոլոր հարցերը՝ ասուլիսին. Վիգեն Սարգսյան
ՔաղաքականՊաշտպանության արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այսօր այն քիչ հանրապետականների թվում էր, ովքեր ժամանել էին «Հաղթանակ» զբոսայգի:
Լրագրողների հետ նախկին նախարարը չցանկացավ զրուցել, ինչին մեծ պատրաստակամությամբ և սիրով համաձայնեցին օրինակ նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանը:
Ինչպես բոլոր հանրապետականները, Վիգեն Սարգսյանը ևս այս տոնական միջոցառման ընթացքում բավականին լարված էր, անտրամադիր և նյարդային:
Պաշտոնական միջոցառման ավարտից հետո նա շատ արագ հեռացավ՝ ի պատասխան լրագրողների հարցերի նշելով. «Բոլոր հարցրը ասուլիսին»: