«Արսենալ»-ի նոր գլխավոր մարզիչը հայտնի կդառնա մինչև աշխարհի առաջնությունը
Հարցազրույցներ«Արսենալ»-ը մտադիր է ակումբի նոր գլխավոր մարզչի անունը հայտնել մինչև աշխարհի առաջնության մեկնարկը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ակումբը մտադիր է նոր մարզիչ ընտրել մինչև հունիսի 14-ը:
Հիշեցնենք, որ գլխավոր մարզչի թեկանածուներ են «Բարսելոնա»-ի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն, ինչպես նաև «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, Պատրիկ Վիեյրան ու Միկել Արտետան:
Լոնդոնյան թիմի գործող գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմը կլքի մրցաշրջանի ավարտին: