«Շիրակ», դուխո՛վ. Յուրա Մովսիսյան
СпортՀայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Շիրակ» ակումբի տարբերանշանը և դրել «Շիրակ», դուխով» հեշթեգը:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի դիմումը՝ կապված պայմանավորված խաղ կազմակերպելու հետ: Արդյունքում որոշում է կայացվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ, իսկ «Շիրակ»- տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության «Շիրակ» թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով: