Երևան-Սևան ավտոճանապարհի մեքենան գլորվել է ձորը. վարորդի վիճակը միջին ծանրության է
Чрезвычайный случай«911» ծառայություն մայիսի 9-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ին «Hyundai Sonata» մակնիշի (վարորդը՝ Ս. Ս., ծնված 1991 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 80 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: