Lurer.com | ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանին, Արայիկ Խանդոյանին և Աշոտ Պետրոսյանին
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայտնի է ՀՖՖ նախագահի ընտրության օրըՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ արձակվեցին «Բարսելոնա»-ն Իսպանիայում առաջին ակումբն է, որը հանդես կգա չեմպիոնական տարբերանշան ունեցող մարզահագուստով (տեսանյութ)Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի գեղեցկուհի ընկերուհին (լուսանկարներ)«Յուվենտուս»--ի ֆուտբոլիստը հեռացել է թիմիցԼուիս Սուարեսի ու Puma-ի համագործակցությունը մուլտֆիլմի տեսքովՄխիթարյանը աջակցել է քաղցկեղով հիվանդ փոքրիկին«Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)Արթուր Սողոմոնյանը` «Փյունիկ»-ի խաղի մասին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանին, Արայիկ Խանդոյանին և Աշոտ Պետրոսյանին

Գարեգին Չուգասզյանին ազատությունից զրկելու առաջին օրից սկսած, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, իրականացվում են պարբերական այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում յուրաքանչյուր անգամ տեղի է ունենում առանձնազրույց Գարեգին Չուգասզյանի հետ, ստուգվում են պահման պայմանները, նրա առողջական վիճակն ու համապատասխան փաստաթղթերը` հաշվի առնելով հացադուլի մեջ գտնվելու հանգամանքը:Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Վերջին այցի ժամանակ՝ մայիսի 10-ին, Գարեգին Չուգասզյանի գիտակցությունը եղել է պարզ, սակայն զգացել է թուլություն: Հացադուլով պայմանավորված՝ նրա առողջական վիճակն այնպիսին է, որ պահանջում է առավել ինտենսիվ բժշկական հսկողություն: Դրանից բացի, հաշվի առնելով, որ Գարեգին Չուգասզյանի խցի պայմաններն ընդունելի չեն՝ ինչպես բանավոր, այնպես էլ համապատասխան գրությամբ բարձրացվել է նրա խուցն անմիջապես փոխելու հարց:

Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են նաև Գարեգին Չուգասզյանի փաստաբանի հետ:

Քրեակատարողական հիմնարկ այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև հացադուլի մեջ գտնվող Արայիկ Խանդոյանի և Աշոտ Պետրոսյանի հետ: Նրանց կողմից բարձրացված մի շարք խնդիրներ անմիջապես ստացել են դրական լուծում, այդ թվում՝ Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ Աշոտ Պետրոսյանին հանձնուքի միջոցով փոխանցվել է հենակը:

Հացադուլում գտնվող անձի նկատմամբ վերաբերմունքը պահանջում է բացառապես բժշկական մոտեցում՝ հատուկ սկզբուններով: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է հացադուլ իրականացնող անձին մշտական բժշկական հսկողության ներքո պահելը: Հաշվի առնելով, որ հացադուլի մեջ գտնվող անձանց նկատմամբ բժշկական հսկողությունը պատշաճ մակարդակով ապահովված չի եղել՝ բարձրացվել է այդ կապակցությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու հարցը։

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը կալանավորվել էր 2015 թվականին՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար: Մի քանի օր անց սակայն նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ եւ նրան ազատ էին արձակել: Չուգասզյանը, ում նկատմամբ, որպես մեղադրյալի, որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հետագայում չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել էր, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդառություն) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):
 
ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

 

 

դիտվել է 3381 անգամ
Լրահոս
17 Օգոս
Մարտի 1-ի գործը բացահայտված է, և դրա շրջանակում բոլոր պատասխանատուները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան Հայտնի է ՀՖՖ նախագահի ընտրության օրըՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբՈստիկանները Գյումրիում թմրամոլների են բերման ենթարկել Փրկարարները հոսանքազրկել են վթարված մեքենան Նիկոլ Փաշինյանը մինչև ԱԺ ընտրությունները սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում ՀՀ վարչապետը կառավարության 100 օրվա պաշտոնավարման ձեռքբերումներից է համարում կոռուպցիայի դեմ պայքարը Առինջ գյուղում տեի ունեցած վթարից տուժածներ չկան ՀՀ վարչապետը համարում է, որ Ղարաբաղյան հարցով Արցախի անունից պետք է բանակցի ԱՀ իշխանությունը Ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին Քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը. ՀՀ վարչապետ Մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը նոր մակարդակի բարձրացնելն է. Նիկոլ Փաշինյան ԱԱԾ-ի նոր բացահայտումը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ամփոփում է տնտեսական ձեռքբերումները. արձանագրվում են տնտեսական ակտիվության և ներգաղթի բարձր ցուցանիշներ Սաշիկի որդու կատարած հանցանքի նախաքննությունն ավարտվել է․ մանրամասներՈստիկանության ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնում ֆինանսական չարաշահման եւ յուրացման դեպք է բացահայտվել Հանրահավաքը՝ ուղիղ միացմամբԻ՞նչ նպատակ են հետապնդում ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները Մեկնարկեց ՀՀ վարչապետի կազմակերպած հանրահավաքը. Եվրոպական միության աջակցությամբ բացվել է «Նորոգի» ռեսուրսային կենտրոնը «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ արձակվեցին Հայաստանի ՀՆԱ-ն 2-րդ եռամսյակում 21,7% աճ է գրանցել Արթուր Գրիգորյանն ընդունել է դեսպան Թիան Էրլունին ՀՀ վարչապետի համար ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի հաղթանակած քաղաքացին է «Բարսելոնա»-ն Իսպանիայում առաջին ակումբն է, որը հանդես կգա չեմպիոնական տարբերանշան ունեցող մարզահագուստով (տեսանյութ)Ես խնդրում եմ օտարերկրյա պետություններին վարաբերող որևէ սիմվոլիկա չլինի․ ՎարչապետԹեստ-դրայվ՝ կանանց ձևով. չինուհին վնասել Է նոր BMW-ն, որը դեռ չԷր հասցրել գնել. տեսանյութ Բանտերում մարդիկ չեն լինելու, այդ թվում՝ կոռուպցիոներները․ Նիկոլ ՓաշինյանԿԳ նախարարի տեղակալը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության անցնելու պետության քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանն Արցախի փողոցից երթով շարժվում է Հանրապետության հրապարակ․ ՈւՂԻՂ Իտալիայի հրաշքներից մեկը՝ Պիզայի աշտարակը ( լուսանկարներ, տեսանյութ)Ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը «Համաբանակային խաղեր-2018» մրցույթից վերադարձել է գավաթով և պատվոգրերով Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի գեղեցկուհի ընկերուհին (լուսանկարներ)ԱԱԾ-ն չեզոքացրել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի (տեսանյութ) Սփյուռքի նախարարը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը և նախապատրաստում է բողոքը Արթուր Գրիգորյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը Ավելի քան 1000 մարդ Արցախից ժամանել է Երևան՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին 100 օրվա ֆենոմենը. նոր կառավարության արածն ու չարածըՀՀ առաջին փոխվարչապետի հագեցած աշխատանքային գործունեությունը «Յուվենտուս»--ի ֆուտբոլիստը հեռացել է թիմիցԳագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվելՔոչարյանը բացում է խաղաքարտերը. ո՞ւմ շուրջ կձևավորվի ընդդիմադիր առանցքըՍոցիալական ապահովության ոլորտում մեկ ամսում հարուցված քրեական գործերով պատճառված վնասը կազմում է 627 միլիոն 331 հազար 980 դրամ «Գահերի խաղը» ֆիլմի դերասանուհին կիսամերկ է նշել ամուսնու տարեդարձըԼուիս Սուարեսի ու Puma-ի համագործակցությունը մուլտֆիլմի տեսքովԽնդրում եմ ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ չպատասխանենք․ Նիկոլ ՓաշինյանԿարգը գրողները, արդյո՞ք ունեն անվտանգության մարմինների թույլտվությունը. Արթուր ԱղաբեկյանԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Մխիթարյանը աջակցել է քաղցկեղով հիվանդ փոքրիկին
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայություն