Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաքները կվերսկսեն հունիսից
ՍպորտՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մինչև աշխարհի առաջնություն մեկնելը կմասնակցի մի քանի միջազգային մրցաշարերի:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Առաջիկայում մեր գլխավոր մրցաշարը կլինի աշխարհի առաջնությունը, որը կկայանա հոկտեմբերին Հունգարիայում: Այժմ մեկ ամիս արձակուրդ ենք, բայց բոլորը, բնականաբար, մարզվում են տնային պայմաններում»:
Հունահռոմեականները հունիսի 10-ից կվերսկսեն հավաքները: