Lurer.com | Թուրքիայում պաշտոնապես հրապարակվել է նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ռոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)«Համաձայնության» կառավարությունը ճա՞ք է տվել. ինչո՞ւ հրապարակում չէին կոալիցիոն գործընկերներըՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներինԶուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանում կայացած հանրահավաքինՈրևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին

Թուրքիայում պաշտոնապես հրապարակվել է նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններին գրանցված թեկնածուների վերջնական ցուցակը: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկրի նախագահի պաշտոնի համար կմրցեն վեց թեկնածուներ:

Թեկնածուներն են՝ գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Սելահաթթին Դեմիրթաշը, «Վաթան» («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը և «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն:

Նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միևնույն օրը՝ հունիսի 24-ին: Ընտրություններով երկրում անցում կկատարվի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի:

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում սատարելու է նախագահ Էրդողանի թեկնածությունը:

Թուրքիայի քաղաքական ասպարեզում միայն վերջերս՝ 2017 թվականի հոկտեմբերին հայտնված «Լավ» կուսակցությունը խոստանում է անակնկալներ մատուցել առաջիկա ընտրություններում: Ներկայում Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին անդամ, նախկինում երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Մերալ Աքշեներն ակնկալվում է, որ նախագահական ընտրություններում կլինի Էրդողանի հիմնական մրցակիցը: Ընդ որում, նա կլինի առաջին կին թեկնածուն, ով կմրցի նրա դեմ: Էրդողանին լուրջ մրցակցություն ցույց տալու հնարավորության մասին են խոսում մինչ այժմ արված սոցհարցումների արդյունքները:

Քեմալական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն ավելի վաղ հայտարարել է, որ եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլ լինի և ինքն անցած չլինի, ապա աջակցելու է ընդդիմադիր թեկնածուին:

Նշենք նաև, որ քրդամետ կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից գտնվում է Էդիրնեի բանտում: Նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում: Նա Թուրքիայի պատմության մեջ առաջին գործիչն է, ով կալանավորված լինելով հանդերձ պաշտոնապես գրանցել է իր նախագահի թեկնածությունը:

Դողու Փերինչեքի և Թեմել Քարամոլլաօղլուի՝ նախագահի ընտրություններում հաղթելու շանսերը գրեթե զրոյական են:

դիտվել է 1925 անգամ
Լրահոս
20 Օգոս
Օրվա խորհուրդըԿայացել են Ռուսաստանի «գլխավոր գողի» ընտրությունները Զովունիում 22-ամյա հարբած երիտասարդը մեքենայով բախվել է տան պատին Եթե քնի ժամանակ թքոտում եք բարձը, ուրեմն դուք հաջողակ եք․ ահա թե ինչու Ինչպես լավացնել հարաբերությունները սիրելիի հետ. 5 խորհուրդ Ավտովթար ԱշտարակումՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի ընտանիքին Հակառակորդի գործողություններին զուգահեռ ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում․ Սենոր Հասրաթյան 70 դիակ հանրակացարանի դիմացԲացառիկ երևույթ. Լուսինը կմոտենա չորս մոլորակներին. ահա, թե երբ Ողբերգական դեպք Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում․ Սուրենյանի կանխատեսումըԴաժան ճշմարտություններ Խոյերի մասին (գրված Խոյի կողմից) Անժելա Սարգսյանի գայթակղիչ պարը (տեսանյութ) Պրեմիերա. Անի Երանյան «Only you» (տեսանյութ)Վլադիմիր Պուտին-Անգելա Մերկել հանդիպմանը մանրամասն քննարկվել է Սիրիայի խնդիրըԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է Իրանում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջՄասիսում քաղաքացին ինքնահրկիզվել էԱռաջիկա 5 օրերին անձրեւ է սպասվում«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունումՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքինԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբԱյսօր հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է (տեսանյութ)Խոշոր ավտովթար է տեղի ունցել «Շանգրի Լա» խաղատան դիմաց (լուսանկարներ)Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների ինքնությունը հայտնի էՀայաստանի կառավարության աջակցության ցույց Գլենդելում (տեսանյութ)Աստղագուշակ` օգոստոսի 19-ի համարՀայտնի է՝ Պուտինն ինչ է նվիրել Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքինՀնդկական էկզոտիկա. Պրիանկա Չոպրան Մումբայում անցկացրել է հարսանեկան արարողությունըՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտԵրգիչ Էրիկը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել (լուսանկար)Լուսանկարչի «հրաշագործությունները» (լուսանկարներ)Նազենի Հովհաննիսյանի ռետրո լուսանկարը Սիցիլիայից (լուսանկար)ՄԻՊ-ը անցումային արդարադատության մարմինների ձևավորվման և դատարանների անկախության վերաբերյալ հայտարարություն է տարածելՌունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)Վլադիմիր Պուտինը հարսանիքի ժամանակ զվարճացել է Ավստրիայի արտգործնախարարի հետ (տեսանյութ, լուսանկար) Օրվա տեսնյութը․ Զվարճալի չստացված կադր «Կեղտոտ պարեր» ֆիլմից (տեսանյութ)Աղանդերներ, որոնց գներն անցնում են խելամիտի սահմանները (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Զորակոչից խուսափելուն օժանդակելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ Կապան-Մեղրի ճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը մարտական դիրքերը պաշտպանելու կմեկնի Տավուշի մարզ Սեդրակ Քոչարյանի բաջանաղն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՄտահոգության առարկա են վարչապետի կողմից հաճախ արվող ենթատեքստային սպառնալիքները «ակնկալվող գծից» շեղվող դատավորներին․ Դավիթ ՀարությունյանՀԱԿ-ը որոշում է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխության առաջնորդի․ ՀԱԿ-ի հայտարարությունըԼուկաշենկոն Բելառուսն անվանել է ժողովրդավարական պետություն, որտեղ դիկտատուրա հնարավոր չէ ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում. Արփինե Հովհաննիսյան
Ամենադիտված
Պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀետաքրքիր է, Փաշինյանն այս ամեն ինչը չի՞ տեսնում, թե՞ տեսնում և աչք է փակում, թե՞ հենց ինքն էլ հանձնարարել է...