Ես հիվանդ եմ ֆուտբոլով և դա չի բուժվում. Վենգեր
Спорт«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Անգլիայի առաջնության վերջին տուրում իր թիմի տոնած հաղթանակը:
Հիշեցնենք, որ Վենգերը լքում է լոնդոնյան թիմը:
«Իհարկե, սա շատ հուզիչ պահ է 1235 խաղ մեկ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում զբաղեցնելուց հետո: Այդ վայելելու համար պետք էր հաղթել: Հաղթանակներն ինձ երջանիկ են դարձնում: Իմ տղաները կարողացան հաղթել:
Բոլորին հաջողություն եմ մաղթում: Երկրպագուները մինջև վերջ իրենց լավագույնս դրսևորեցին: Ակումբին ապագայում հաջողություններ եմ մաղթում:
Բարդ է լինելու հարմարվելը, բայց ես կփորձեմ հաղթահարել դա: Միանշանակ կմնամ ֆուտբոլում: Ես հիվանդ եմ ֆուտբոլով և չեմ կարծում, որ դա բուժվում է»,-Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն: