Կիսամերկ ակտիվիստը Վատիկանում հրապարակայնորեն երեխային կրծքով է կերակրել (տեսանյութ)
ВидеоՎատիկանում Մայրերի օրվան նվիրված ակցիա է կազմակերպել «Femen» շարժման ակտիվիստը: Նա Հռոմի պապից պահանջել է ճանաչել երեխաներին ամենուր և ցանկացած ժամանակ կրծքով կերակրելու՝ իգական սեռի իրավունքը։
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ակցիայի ժամանակ շարժման մասնակիցը՝ մարմնին Alma Mater (լատիներեն՝ կերակրող մայր) գրությամբ, երեխային կրծքով է կերակրել: Իրավապահները ձերբակալել են բոլոր նրանց, որոնք փորձել են տեսագրել այս «ներկայացումը»։