Մցխեթ-Թբիլիսի ճանապարհին ՃՏՊ-ից տուժած ՀՀ քաղաքացին ստանալու է ստացիոնար բուժում
Чрезвычайный случайՎրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները Մցխեթի քաղաքային հիվանդանոցում տեսակցել են Մցխեթ-Թբիլիսի ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տուժած ՀՀ քաղաքացի Անուշ Դալալյանին։ Տուժողն ունի կոտրվածքներ, ինքնազգացողությունը բավարար է։
Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից՝ բժիշկների պնդմամբ` Անուշ Դալալյանը պետք է ստանա ստացիոնար բուժում։
Մայիսի 13-ին ժամը 22:24-ի սահմաններում Մցխեթ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Մցխեթ քաղաքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. իրար են բախվել «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի արդյունքում տուժած ՀՀ քաղաքացի Անուշ Դալալյանը (1977թ. ծնված) վիրահատվել է: Դալալյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը գնահատվումէ կայուն և վերջինս պետք է ստանա ստացիոնար բուժում։
ՃՏՊ-ի հետևանքով տուժած մեկ այլ քաղաքացի՝ Մայիս Կարոյանը (1978թ. ծնված) արդենդուրս է գրվել հիվանդանոցից։