ՀՀ վարչապետը Ղրզղստանի հետ հարաբերությունների ամրապնդման վստահություն է հայտնել
АрменияՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ղրղզստանի առաջնորդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել: «Համոզված եմ, որմեր աշխատանքով նոր թափ կհաղորդենք հայ-ղրղզական ավանդականհարաբերություններին»,- ասել է Սոորոնբայ Ժեենբեկովը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և մաղթանքների համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը տրամադրված է կառուցողական քայլերի՝ երկու երկրների միջև փոխգործակցությունը խթանելու համար: Վարչապետը կարևորել է տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակին: «Մենք լի ենք էներգիայով արդյունավետաշխատանք իրականացնելու համար: Երկու երկրների փոխգործակցությանընդլայնման գործում առկա է չիրացված մեծ ներուժ, ու պետք է քայլերիրականացնել այդ ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը և Ղրղզստանի նախագահը քննարկել են երկու երկրների կապերի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: