Պրեմիերա. Քրիստինա Եղոյան - «Օդս չի հերիքում»
ВидеоՀայտնի դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ: Այն նկարահանվել է «Օդս չի հերիքում» երգի հիման վրա:
Երգի խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Արման Անտոնյան, գործիքավորումը՝ Անտոնյան ստուդիոյի, տեսահոլովակի ռեժիսոր՝ Կարեն Ամյան:
Երգչուհին instagram-ի իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ. Սիրով Ձեր դատին եմ հանձնում իմ նոր երգն ու տեսահոլովակը: Հուսամ, այն խրատական սյուժեն, որը ներկայացվում է տեսահոլովակում, ինչ որ կերպ կնպաստի նմանատիպ ընտանիքներում ամուր ու կայուն սիրո ամրապնդմանն ու ինչու չէ նաև վերահաստատմանը: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստեցին այս գեղեցիկ երգի ու տեսահոլովակի ստեղծման հարցում: Եվ բոլոր այն մարդկանց, ընկերներիս, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ինձ օգնելու և աջակցելու հարցում…: Սպասում եմ Ձեր անկեղծ արձագանքներին...»: