Փոփոխությունները լինելու են աննախադեպ. փոխվարչապետ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
ՔաղաքականՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ Կառավարության կողմից իրականացված փոփոխությունները լինելու են աննախադեպ: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին Կառավարությունում հայտարարեց Ավինյանը:
«Այս Կառավարության հիմնական գործունեությունը լինելու է իրապես իրական փոփոխություններ իրականացնելը, որոնք շատ սպասված են: Այն փոփոխությունները, որոնք իրականացնելու է այս Կառավարությունը լինելու են աննխադեպ Հայաստանի հանրապետության համար: Ես ակնկալում եմ, որ մենք կարճ ժամանակում ունենալու ենք տրամաբանության փոփոխություն ընդհանուր կառավարման համակարգում»,- հայտարարեց փոխվարչապետը