Ինչպես Վարդանյանները կանաչապատ այգին վերածեցին շինհրապարակի (տեսանյութ)
ВидеоԵրևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Մյասնիկյանի հուշարձանի հարակից այգում դեռ փետրվարից վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Դեռ այդ օրերից աղմուկ բարձրացավ, որ այգու ծառերը հատվել են:
Երևանի քաղաքապետարանից պատասխանել էին, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամն իր միջոցներով բարեկարգում է այգին և իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում մասնագիտական համապատասխան եզրակացությամբ հատվել են չոր և ծերացած ծառեր: Սակայն Վարդանյան եղբայրները ստեցին, ինչպես երևում է կադրերում, ծառերն անխնա հատվել են և նախկին գեղեցիկ ուռենիներն այլևս չկան:
Մանրամասն՝ armlur.am-ի տեսանյութում: