Լիլիթ Մակունցը Նիկոլ Փաշինյանի սանիկը չէ. Աննա Հակոբյան
Քաղաքական«ՀՀ նորանշանակ նախարարներից ոչ ոք մեր ընտանիքի բարեկամներն չեն»։ Այս մասին «Ազատություն TV»-ի ուղիղ եթերում հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ ընդգծելով, որ նրանք Նիկոլ Փաշինյանի գործընկերներն են։
Ավելին՝ Աննա Հակոբյանը հերքեց լուրը, թե Մշակույթի նորանշանակ նախարարը իրենց սանիկն է։
Իսկ հարցին, թե արդյո՞ք Լիլիթ Մուկունցը Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչն է, Աննա Հակոբյանը ասաց. «Նրանք գործընկերներ են»։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ կապված էլ Փաշինյանի կինն ասաց, որ անձամբ չի ճանաչում, բայց միայն դրական կարծիքներ է լսել։ Նա հորդորեց համբերել ու ըստ աշխատանքի գնահատել նրանց գործունեությունը։