Ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Ռաֆայել Հարությունյանը` դարձավ չեմպիոն, Մանվել Խնձրցյանը՝ փոխչեմպիոն
SportՀայաստանի ազատ ոճային ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամներըպայքարեցին Եվրոպայի առաջնության մեդալների համար:
Սկոպյեում ընթացող Եվրոպայի ըմբշամարտի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ ազատ ոճային Ռաֆայել Հարությունյանը 45 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն` հաղթելով Բեսիր Ալիլիին:
51 կգ քաշային Մանվել Խնձրցյանը` ոսկե մեդալի համարպայքարում պարտվեց թուրք Ադեմ Բուրաք Ուզունին: