Կարկտահարությունից տուժած գյուղացիների վնասի չափը ճշտվել և ուղարկվել է կառավարություն
ՀասարակությունԵրեկ՝ մայիսի 15-ին, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպել և փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը։ Բողոքի ակցիայի պատճառը երեկ կարկուտի պատճառած վնասի փոխհատուցումն է։ Նրանք բողոքում են, որ կարկուտի ժամանակ կարկտակայաններից մեկը չի աշխատել, որի պատճառով կարկտահարվել են ծիրանենիների այգիները։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցի հետ զրույցում Սուրենավանի գյուղապետարանից հայտնեցին, որ կարկտակայանները թեպետ աշխատել են, բայց դրանցից մեկի հետ որոշակի խնդիր է առաջացել և չի աշխատել:
Վերջինս նշեց նաև, որ եթե կարկտակայանների օգտակար գործողության գործակիցը 50 % է, ինչպե՞ս կարող է 100 % պաշտպանել:
Սուրենավանի գյուղապետարանից տեղեկացրին նաև, որ տուժած գյուղացիներին արդեն ցուցակագրել են, վնասի չափը ճշտվել է և ուղարկվել կառավարություն։