Կանանց ավտոմեքենաների առաջին ցուցահանդեսը Սաուդյան Արաբիայում (տեսանյութ)
ՏեսանյութերThe National պարբերականը տեղեկացնում է, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ընթանում է կանանց ավտոմեքենաների՝ երկրում առաջին ցուցահանդեսը Pinkish («Վարդագույն») անվանումով։ Այն կտևի երեք օր։
Նշենք, որ բացի ավտոմեքենաները դիտելուց, կանայք կկարողանան խոսել ավտոդիլերների եւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկանալ հատուկ առաջարկությունների մասին: