Բուֆոնը մրցաշրջանից հետո կավարտի կարիերան
ՍպորտԹուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը այս մրցաշրջանից հետո կավարտի կարիերան:
Այդ մասին հայտարարել է 40-ամյա դարպասապահի գործակալը` Սիլվանո Մարտինան
«Ինձ համար պատիվ էր պատմության մեծագույն դարպասապահի հետ աշխատելը: ավելին չեմ կարող ասել, ամեն ինչ ինքը կասի մամուլի ասուլիսի ժամանակ», — գործակալի խոսքը մեջբերում է Juvenews-ը:
Բոֆոնը թուրինյան թիմում է խաղում 1995թ-ից: Ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերայում մասնակցել է 1051 խաղի:
9 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 5 անգամ` Իտալիայի գավաթակիր, ինչպես նաև աշխարհի չեմպիոն է: