Ինչու «Արսենալ»-ը ձեռք չի բերել Ռոնալդուին. Արսեն Վենգերի անդրադարձը
ՍպորտԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է այն մասին, թե ինչու անգլիական ակումբը 2003թ.-ին ձեռք չի բերել Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ռոնալդուն այստեղ էր իր մոր հետ, և մենք մոտ էինք նրա հետ պայմանագիր կնքելուն: Հետո պայքարին միացավ նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, նրանք բանակցեցին «Սպորտինգ»-ի հետ:
Կան այնպիսի բաներ, որոնք կցանկանայի այլ կերպ անել: Սակայն բանակցությունների խնդիրն այն է, որ պետք է իմանաս, թե երբ է պետք հանձնվել, իսկ երբ` ոչ:
Երբ խոսքը գնում էր Ռոնալդուին 4,5 մլն ֆունտով ձեռք բերելու մասին, մենք պատրաստ էինք: Բայց չենք կարող մեզ թույլ տալ Ռոնալդուին գնել 12 մլն եվրոյով, որն առաջարկում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը»,-Վենգերի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի կայքը: