Աշխարհի առաջնության գավաթը պետք է լինի իմը. Նեյմար
СпортՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը խոսել է այս ամռանը կայանալիք Աշխարհի առաջնության սպասումների մասին:
«Ֆուտբոլը աշխարհում ամենաշատն է ինձ ոգեշնչում: Դաշտում գտնվելը ինձ յուրահատուկ հաճույք է պատճառում:
Աշխարհի առաջնությունը մոլորակի ամենախոշոր մրցաշարն է, և ես ցանկանում եմ խաղալ ու չեմպիոն դառնալ: Այդ գավաթը պետք է լինի իմը:
Արդեն սկսել եմ մարզվել և ինձ լավ եմ զգում: Իհարկե, որոշակի զգուշավորություն ունեմ, բայց կամաց-կամաց մոտենում եմ վերադարձից,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal-ը:
Աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայի ընտրանին խաղալու է Կոստա Ռիկայի, Շվեյցարիայի ու Սերբիայի հետ: