Արտակարգ դեպք Գյումրիում. Երկու մարդ է սպանվել Tert.am
ՀասարակությունTert.am-ը գրում է.
Գյումրիում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով երկու քաղաքացի մահացել է:
Միջադեպի վերաբերյալ ահազանգ ՀՀ ոստիկանությունը ստացել է այսօր՝ ժամը 17:45-ին: Ոստիկանության հասարակայնության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի վայրում իրավապահները դեռ աշխատում են:
«Գյումրի» բժշկական կենտրոնի լրատվության բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ հրազենային վնասվածքի հետևանքով «Գյումրի» ԲԿ-ում գրանցվել է երկու քաղաքացու մահ:
«Մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, «Գյումրու» բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներից տուժած երկու քաղաքացի: Բժշկական կենտրոնում հաստատվել է նրանց կլինիկական մահը»,-հայտնեցին բժշկական կենտրոնից:
Հոդվածն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ: